Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին գտնում է, որ Բիձինա Իվանիշվիլիի` քաղաքականությունը լքելու որոշումը կապ ունի ԱՄՆ-ի հետ` այդ թվում նախագահական ընտրություններում պարտված Դոնալդ Թրամփի։
Ուկրաինայում բնակվող` Վրաստանի երրորդ նախագահը վրաստանյան հեռուստաընկերություններից մեկի եթերում ասել է, որ ինքը հստակ գիտի` Իվանիշվիլին ամերիկացիներին ու բոլորին խոստացել է, որ ժամանակավոր Ֆրանսիա կգնա կամ ԱՄՆ։ Ըստ Սաակաշվիլիի` բոլորին է հայտնի, որ Իվանիշվիլին ֆինանսավորել է Թրամփի նախընտրական քարոզարշավը ու հիմա այդ փաստից շատ վախեցած է։ Վրաստանում նրա ոտքերի տակ հողը վառվում է։ Սաակաշվիլին հայտարարել է, որ մի քանի ամիս առաջ Իվանիշվիլիի մոտ ԱՄՆ-ի դեսպանն է եղել, ու նրա առաջին պայմանն է եղել, որ Իվանիշվիլին պետք է թողնի քաղաքականությունը։
Հիշեցնենք` Վրաստանի իշխող կուսակցության ղեկավար միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին օրեր առաջ հայտարարեց, որ վերջնական լքում է քաղաքականությունը, նաև ասեց, որ ունեցվածքի մեծ մասը տրամադրելու է բարեգործության համար։
Թեման մանրամասն`
Բիձինա Իվանիշվիլին հեռացավ. Ո՞վ կդառնա իշխող կուսակցության նախագահը