Սաակաշվիլին հեռավար մասնակցում է դատավարությանը

Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլին կլինիկայից հեռավար կարգով (օնլայն) միացել է դատավարությանը, որտեղ քննարկվում է նրա պատժաչափը հետաձգելու հարցը։

Ի դեպ, նշված հարցով արդեն երկու նիստ է կայացել, և երրորդ նախագահը ոչ մեկին չի ներկայացել։

Առաջին դեպքում «Վիվամեդ» կլինիկայից նրան տեղափոխելու խորհուրդ չեն տվել, որից հետո դատական նիստը հետաձգվել է, և դատավոր Գիորգի Արևաձեն հաջորդ դատի համար խնդրել էր հեռավար ձևով ներկայացնել Սաակաշվիլիին, իսկ հատուկ քննչական ծառայությունը հայտնել էր, որ համապատասխան տեխնիկական սարքավորումներ չունեն։