Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին համաձայնել է Վրաստանի արտաքին գործերի նախարարության առաջարկին՝ հետազոտության համար տեղափոխվել «Վիվամեդի» կլինիկա, սակայն ոչ այսօր, քանի որ այսօր նրա մոտ են գալիս ընտանիքի անդամները։ Այս մասին քրեակատարողական հիմնարկում հայտնել է «Միացյալ ազգային շարժում» կուսակցության անդամ Կոբա Նակոպիան։
«Սաակաշվիլիին բուժման համար այնտեղ տեղափոխելու մասին խոսք չկա, խոսքը միայն հետազոտության համար տեղափոխելու մասին է, այսինքն՝ նրան առաջարկել են տանել «Վիվամեդի» հետազոտման և հետ ուղարկել քրեակատարողական հիմնարկ։ Սակայն այսօր նա չկարողացավ տեղափոխվել, քանի որ հանդիպում ունեցավ ընտանիքի անդամների հետ, որոնց վաղուց չէր տեսել» — ասել է Կոբա Նակոպիան։
Հիշեցնենք, որ արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեն այսօր՝ մայիսի 10-ին կայացած մամուլի ասուլիսում ասել է, որ Միխեիլ Սաակաշվիլիին կառաջարկեն բուժում «Վիվամեդի» կլինիկայում՝ հնարավոր բարդություններից և բուժումից խուսափելու համար: