
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, անդրադառնալով Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլիի՝ վրաստանյան քաղաքականություն հնարավոր վերադարձին, ասել է, որ Սաակաշվիլին երբեք չի լքել վրաստանյան քաղաքականությունը:
Վարչապետն ասել է՝ բոլորն էլ տեսան, որ այդ մարդուն (նկատի ունի Սաակաշվիլիին-խմբ.) ոչ ոք չի թունավորել, նա չի մահացել, ոչինչ չի եղել․ «այդ ամենը մասկարադ էր, թատրոն»։
Ղարիբաշվիլիի կարծիքով, Սաակաշվիլիի մասին այլևս թե՛ երկրի ներսում, թե՛ դրսում, հարցեր չկան: Ըստ վարչապետի՝ երրորդ նախագահը, նրա ընտանիքը և լոբբիստները պետք է ներողություն խնդրեն երկրի իմիջին իրենց հասցրած վնասի համար։
Ղարիբաշվիլին եվրոպացի և ամերիկացի քաղաքական գործիչներից ևս առանձին պահանջում է ներողություն խնդրել, ովքեր հանդես են եկել Սաակաշվիլիին սատարող հայտարարություններով։
«Նրա «ելույթը» պաշտպանողները պետք է ներողություն խնդրեն մեր պետությունից և հասարակությունից՝ ամբողջ աշխարհում երկրի իմիջին հասցրած վնասի համար»,- ասել է Ղարիբաշվիլին։