Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլին պատրաստակամություն է հայտնել հանդիպելու Վրաստանի նորընտիր հանրային պաշտպան Լևան Իոսելիանիի հետ։
Սաակաշվիլին շնորհակալություն է հայտնել հանրային պաշտպանին:
«Ես պատրաստ եմ առաջիկա օրերին հանդիպել հանրային պաշտպանի հետ։ Ցանկալի է` հանգստյան օրերին: Շնորհակալ եմ նման ցանկության համար»,- ասել է Սաակաշվիլին։
Ի դեպ, Իոսելիանին հայտարարել էր, որ Սաակաշվիլիի ցանկության դեպքում պատրաստ է հանդիպել նրան: