
Ծայրահեղ ազգայնական հայացքներով հայտնի «Վրացական քայլերթ» շարժումը նախկին իշխող` «Միացյալ ազգային շարժում» կուսակցության դիմաց բողոքի ակցիա է արել:
Շարժման մասնակիցները վստահեցնում են` Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին Դավիթ ֊Գարեջիի վանական համալիրը վաճառել է, ու նման դավաճանությունը նա չպետք է մարսի: Նրանք հայտարարել են եկող շաբաթվանից մեծամասշտաբ բողոքի ակցիաներ սկսելու մասին, նաև պահանջում են «ՄԱՇ»-ին հեռացնել հոկտեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրություններից:
«Երկուշաբթի օրվանից մեծ ակցիաներ ենք սկսում` հայրենիքի դավաճաններ Սաակաշվիլիին, Վաշաձեին, Բոկերիային պատժելու պահանջով: Երկրի սրբավայրի տարածքը վաճառողների կուսակցությունը բարոյական իրավունք չունի մասնակցել ընտրություններին: Ամբողջ երկրով մեկ ռադիկալ ակցիաներ ենք անելու, կողպեքներ ենք կախելու «ՄԱՇ»-ի բոլոր գրասենյակների դռներին: