
«Այս ընտրությունները լեգիտիմ չեն։ Ես չեմ ճանաչում այս ընտրությունների արդյունքները»,-այս մասին հայտարարել է Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին՝ անդրադառնալով էքզիթփոլերի արդյունքներին: Սաակաշվիլին կոչ է արել ցույցերի ճանապարհով պահանջել արտահերթ խորհրդարանական ընտրություններ:
«Մոտ օրերս Վրաստանի ճակատագրի հարցն է լուծվելու: Ես միասնության կոչ եմ անում, անպայման կհաղթենք»,- հայտարարել է Սաակաշվիլին: