
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին «Վիվամեդից» տեղափոխվել է մեկ այլ կլինիկա՝ բժշկական հետազոտությունների համար։
Առկա տեղեկությունների համաձայն՝ Սաակաշվիլին անցել է անհրաժեշտ ստուգումները և նորից տեղափոխվել «Վիվամեդ»։
«Այն հետազոտությունները, որոնք պլանավորել էին մեր բժիշկներն ու խորհրդատուները, արդեն իրականացվել են», — ասել է կլինիկայի տնօրեն Զուրաբ Չխաիձեն։