Սաակաշվիլին «Ախալի» կուսակցությանը կոչ է արել միավորվել ՄԱՇ-ին

«Միացյալ ազգային շարժում» (ՄԱՇ) կուսակցության հիմնադիր Միխեիլ Սաակաշվիլին կոչ է արել «Ախալի» («Նոր») կուսակցությանը՝ միանալ ՄԱՇ-ին առաջիկա խորհրդարանական ընտրություններին ընդառաջ։ Այս կոչը Սաակաշվիլին բարձրաձայնել է դատական ​​նիստում։

Սաակաշվիլին նշել է, որ հենց սկզբից իր նախաձեռնությունն էր, որ ընդդիմադիր կուսակցությունները միավորվեն։

«Ես կոչ եմ անում նրանց միանալ ՄԱՇ-ին, որովհետև ցանկացած պարագայում ՄԱՇ-ն այս ընտրություններին առաջին տեղում է լինելու»։

Նա նշել է, որ աջակցում է Վրաստանի ընդդիմադիր «Ուժեղ Վրաստան» կոալիցիայի առաջնորդ Մամուկա Խազարաձեի և նախկին վարչապետ, այժմ ընդդիմադիր «Վրաստանի համար» կուսակցության առաջնորդ Գիորգի Գախարիայի միավորմանը։

Ի դեպ, Վրաստանի ընդդիմադիր «Ուժեղ Վրաստան» կոալիցիայի առաջնորդ Մամուկա Խազարաձեն և նախկին վարչապետ, այժմ ընդդիմադիր «Վրաստանի համար» կուսակցության առաջնորդ Գիորգի Գախարիան միավորվելու շուրջ համաձայնության չեն հասել։