Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլին աջակցում է Բրյուսելում ընդդիմադիր վեց կուսակցությունների ստորագրած հռչակագրին:
Նա ընդդիմադիրներին կոչ է անում չվախենալ հնարավոր սադրանքներից և բռնություններից: Նրա խսոքով, իրենց մոտ ամեն ինչ կստացվի:
«Մենք պետք է ստեղծենք միասնական, մեծ կոալիցիա, որը հնարավորինս ընդգկրուն կլինի։ Ես աջակցում եմ Բրյուսելում ընդդիմադիր կուսակցությունների համաձայնեցրած համատեղ հռչակագրին և դեպի Եվրոպա առաջընթացին»,- նոյեմբերի 7-ի իր գործով դատավարության ժամանակ հայտարարել է Սաակաշվիլին։
Երրորդ նախագահն ասել է՝ իր կյանքը զոհաբերել է Վրաստանը փրկելու համար։ Սաակաշվիլին հավելել է նաև՝ «ռուսական ռեժիմը (նկատի ունի Վրաստանի իշխող «Վրացական երազանքին»-հեղ) դեռ շատ սադրանքների է գնալու»: