Նոր մանրամասներ են հայտնի դառնում Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի` հայրենիք վերադառնալու փաստով:
Ըստ իր համակիրների` նա դեռևս չորս օր առաջ է վերադարձել հայրենի քաղաք և ոչ սեպտեմբերի 1-ին: Ըստ ընդդիմադիրների վարկածի` նա հասցրել է մայրաքաղաքի տարբեր հատվածներում լինել, նախօրեին` կենտրոնում` Կառավարության շենքի դիմաց:
«Միացյալ ազգային շարժումը» ներկայացնող Էկա Խերխեուլիձեն ասում է. «Այսօր առաջին օրը չէ, որ Սաակաշվիլին Թբիլիսիում է, այլ 4-րդ, և այս փտած կառավարությունը տեղյակ չէ»:
Լրատվամիջոցները գրում են, որ նախկին նախագահը բերման է ենթարկվել Թբիլիսիի Գլդանի-Նաձալադևի թաղամասի` վարձակալած բնակարանից: Ներկա պահին գտնվում է Ռուսթավիի քրեակատարողական հիմնարկում: Վրաստանի հանրային պաշտպան Նինո Լոմջարիան այցելել է նրան: Տեղեկություն կա, որ Վրաստանում Ուկրաինայի դեսպան Իգոլ Դոլգովը կանչվել է Ներքին գործերի նախարարություն:
Ձերբակալության կադրերը`
ՆԳՆ-ն հրապարակել է Սաակաշվիլիի ձերբակալության կադրերը. տեսանյութ