ԵՊՀ գիտխորհուրդը միաձայն կողմ քվեարկեց Վրաստանի Հանրապետության նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին ԵՊՀ պատվավոր դոկտորի կոչումից զրկելու որոշմանը։
Հիշեցնենք, նախօրեին Սաակաշվիլիին պատվավոր դոկտորի պաշտոնից զրկելու մասին դիմումով ԵՊՀ գիտխորհրդին էր դիմել ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը:
Սաակաշվիլին անդրադարձել էր Ացախում ռազմական գործողություններին ու գրել. «Իմ դիրքորոշումը լիովին ակնհայտ է, այն հիմնված է տարածքային ամբողջականության սկզբունքի վրա, ուրեմն Լեռնային Ղարաբաղը հանդիսանում է Ադրբեջանի հանրապետության տարածք և որևէ բան չի փոխի այդ հանգամանքը»: