Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլիի փաստաբան Շալվա Խաճապուրիձեն չի բացառում, որ հոկտեմբերի 6-ին ուկրաինական դատարանը որոշում կկայացնի Սաակաշվիլիին Ուկրաինա տեղափոխելու մասին։
Փաստաբանը նշել է, որ Ուկրաինայի դատախազությունը պաշտպանել է Սաակաշվիլիին որպես վկա հարցաքննելու խնդրանքը։
«Ուկրաինական դատարանում քրեական գործ է հարուցվել Սաակաշվիլիի նկատմամբ անմարդկային վերաբերմունքի փաստով։
Վրացական իշխանությունների կամքից է կախված՝ կուղարկե՞ն Սաակաշվիլիին Ուկրաինա հարցաքննության. եթե դատենք միջազգային կոնվենցիաներով, իշխանությունները կարող են դա անել», — ասել է Խաճապուրիձեն։