Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլիին Ռուսթավիի 12-րդ քրեակատարողական հիմնարկից տեղափոխել են «Վիվամեդ» կլինիկա։
Կլինիկայի տարածքում մոբիլիզացվել են քրեակատարողական սպասարկման տրանսպորտային միջոցները, իսկ տարածքը երկու կողմից փակվել է այսպես կոչված դեղին ժապավենով:
Նշենք, որ ըստ երրորդ նախագահի ընտանիքի անդամների և ընդդիմադիր, Սաակաշվիլիի հիմնադրած «Միացյալ ազգային շարժում» կուսակցության անդամների՝ Սաակաշվիլիի առողջական վիճակը վերջերս ավելի է վատացել, և նրան պատշաճ բուժում է պետք։
Սաակաշվիլիի մոր՝ Գյուլի Ալասանիայի կարծիքով, Սաակաշվիլիին անհրաժեշտ է արտերկրում բուժել։
Կարդացեք նաև՝