Երեկ ուշ երեկոյան հայտնի դարձավ, որ Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին Գլդանիի 18-րդ քրեակատարողական հիմնարկի հիվանդանոցից տեղափոխում են Գորիի զինվորական հոսպիտալ։
Գորիի զինվորական հոսպիտալում Միխեիլ Սաակաշվիլիին ընդունել են հատուկ բաժանմունքում։
Ինչպես արդեն հայտնի է, Սաակաշվիլին համաձայնել էր գնալ Գորիի զինվորական հոսպիտալ և նշել, որ տեղափոխելուն պես կդադարեցնի հացադուլը, որը շարունակում է գրեթ 50 օր։ Բժիշկներն օրերս ահազանգել էին նրա առողջական ծայրահեղ վիճակի մասին՝ նշելով, որ դա կհանգեցնի սրտի կանգի։
Նշենք նաև, որ երեկ երեկոյան «Միացյալ ազգային շարժում» (ՄԱՇ) կուսակցությունը կրկին բողոքի ցույցեր է անցկացրել Թբիլիսիի Ռուսթավելիի պողոտայում՝ ի աջակցություն Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի։
Նորայր Միսկարյան, «Ալիք մեդիայի» ստաժոր