Ամերիկացի փորձագետ Շահին Լախանը հայտնել է, որ երեկ՝ հոկտեմբերի 4-ին, հնարավորություն է ունեցել ֆիզիկական և նյարդաբանական հետազոտություն անցկացնել Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գնվող Միխեիլ նախագահ Սաակաշվիլիին:
«Ես դեռ պետք է հանդիպում անցկացնեմ իմ գործընկերների, այլ բժիշկների և փորձագետների հետ՝ նախքան վերջնական զեկույց հրապարակելը», — ասել է Լախանը։
Փորձագետը ձեռնպահ է մնացել Սաակաշվիլիի առողջական վիճակի մասին նախնական տվյալներ հաղորդելուց։
«Ես պետք է հարգեմ բժշկի և հիվանդի հարաբերությունների գաղտնիությունը։ Այս պահին չեմ կարող խոսել նրա առողջական վիճակի մասին։ Սպասենք բոլոր հետազոտությունների արդյունքներին»,- հավելել է Լախանը։
Փորձագետը նշել է, որ հետազոտություններ անցկացնելու նպատակով ապագայում նույնպես նախատեսում է այցելել երրորդ նախագահին։