Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հատուկ հրավիրած ճեպազրույցում ասել է, որ Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլիի վերադարձը երկու ուժերին էլ (նկատի ունի իշխանությանն ու ընդիմությանը-խմբ.) ձեռնտու էր:
Ըստ Զուրաբիշվիլիի՝ դրա վառ ապացույցն այն է, որ «մեկ տարի անց Վրաստանը ամբողջովին խրված է վեճի, Միշայի (նկատի ունի Միխեիլ Սաակաշվիլիին- խմբ.) շուրջ ստեղծված կռվի մեջ, այլ թեմա չկա»:
«…Այս հարցի շուրջ երկիրը փլուզվում է, և դա երկուսին էլ հարմար է։ Մի կողմից, երևի այն պատճառով, որ այսօր նրանք չեն կարող տեսնել իրենց այլ ծրագրերը, մյուս կողմից` նրանք այլևս չունեն այն հարցի պատասխանը, որ հասարակությունը պետք է տա իր ընտրած կառավարությանը»,- ասել է նախագահը:
Սաակաշվիլիի բանտից ազատմանը պատասխան կտրվի, երբ անհրաժեշտ լինի․ Զուրաբիշվիլի