Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին ազատ արձակելու պահանջով երեկ Թբիլիսիի կենտրոնում անցկացված լայնամասշտաբ ակցիայի ընթացքում ընդդիմադիրները կարդացել են Սաակաշվիլիի ուղերձը բանտից:
«Ես չեմ կարող լինել մեր հայրենիքի կործանման հանդիսատեսը, ես գերադասում եմ մահը, այդ իսկ պատճառով ես այստեղ եմ: Վրաց ժողովուրդը չպետք է թույլ տա, որ երկիրը գնա դեպի Ռուսաստան, բոլորը միասին Վրաստանը պետք է վերադարձնեն դեպի Արևմուտք տանող ճանապարհին»,- նշված է նամակի մեջ, որը կարդաց ընդդիմադիր «Մթավարի» հեռուստաընկերության հիմնադիր Նիկա Գվարամիան։
Սաակաշվիլիի խոսքով` այժմ Վրաստանն ազատագրելու և փրկելու ժամանակն է, ինչի համար ամենաանհրաժեշտը միասնականությունն է:
Հիշեցնենք՝ նախօրեին Թբիլիսիի Ազատության հրապարակում մի քանի տասնյակ հազար մարդ էր հավաքվել` նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ազատ արձակելու պահանջով։