
Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլիի որդուն՝ Էդուարդ Սաակաշվիլիին, անհայտ պատճառներով թույլ չեն տվել այցելել երրորդ նախագահին:
Քրեակատարողական հիմնարկի ներկայացուցիչները ասել են, որ որդուն թույլ չեն տվել տեսակցել հորն անվտանգության նկատառումներով:
«Կանոնները խստացվել են վիրուսների կամ այլ բաների պատճառով, բայց Էդուարդի դեպքում` չգիտեմ… նախագահը սպասում էր որդուն»,- երրորդ նախագահին տեսակցելուց հետո ասել է Սաակաշվիլիի մայրը՝ Գյուլի Ալասանիան։
Մինչ այդ ՄԱԿ-ի պատգամավոր Էկա Սարկեուլիձեն լրագրողներին հայտնել էր, որ Սաակաշվիլիի հիվանդասենյակում խուզարկություն է իրականացվել։
Դեպքի առթիվ քրեակատարողական ծառայությունը դեռ պարզաբանում չի տվել։