Սաակաշվիլիի կուսակցությունը պատրաստվում է արտահերթ ընտրություններին

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի «Նոր ուժերի շարժում» կուսակցությունը պատրաստվում է Ուկրաինայի Գերագույն ռադայի ընտրություններին: Սաակաշվիլին հունիսի 13-ին հայտարարել է պատգամավորության թեկնածուների տասնյակը: Ցուցակը գլխավորում է Միխեիլ Սաակաշվիլին:

Վրաստանի նախկին նախագահի խոսքով, ցուցակը հաստատվել է հունիսի 10-ին  կուսակցության հրավիրած համագումարում։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի կողմից քաղաքացիության վերականգնումից հետո Ուկրաինա վերադարձած Սաակաշվիլին հայտարարել էր, որ արտահերթ ընտրություններին ինքը և իր կուսակցությունը չեն պատրաստվում մասնակցել: