Տարածքային ամբողջականության վերականգնման դիմաց, Միխեիլ Սահակաշվիլիի կառավարությունը պատրաստ էր հրաժարվել ՆԱՏՕ-ից: Այս մասին Վրաստանի երրորդ նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է «Շաբաթվա շեշտադրումները» հաղորդման եթերում:
Վրաստանի երրորդ նախագահի խոսքերով, նա պատրաստ էր բանակցել Ռուսաստանի հետ, որպեսզի ռուսական բազաները մնային Վրաստանում, սակայն դա պետք է տեղի ունենար` Աբխազիայի և Ցխինվալիի վերադարձի դիմաց:
«Մենք ստացել ենք այն ժառանգությունը, որը ստացել ենք: Ռուսները կային և նրանց դուրս անելն անհնար էր, ուստի ես նրանց առաջարկեցի», — ասել է Սաակաշվիլին:
Հարցին, թե արդյո՞ք Վրաստանն է սկսել պատերազմը և ռմբակոծել Ցխինվալին, Միխեիլ Սահակաշվիլին ասել է, որ դա անհեթեթություն է․
«Մեզնից ո՞վ պետք է ռմբակոծեր: Միթե՞ այնտեղ մարդիկ չկային», — ասել է նա: