Թբիլիսիի քաղաքային դատարանում ընթանում է բյուջետային միջոցների խոշոր չափերի յուրացման մեջ մեղադրվող Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի և Պետական պաշտպանության հատուկ ծառայության նախկին ղեկավար Թեյմուրազ Ջանաշիայի դատավարությունը։
Նախկին նախագահը, չնայած իր ցանկությանը և պահանջին, չի ներկայացել նիստին, քանի որ քրեակատարողական ծառայությունը կրկին մերժել է նրան դատարան տանել։
Երկրորդ ամբաստանյալը՝ Թեյմուրազ Ջանաշիան երկրորդ օրն է հացադուլ է հայտարարել՝ ի աջակցություն Սաակաշվիլիի։
Դատախազությունը նրանց մեղադրում է բյուջետային խոշոր գումարի յուրացման մեջ՝ 9 մլն լարի (մոտ 2,8 մլն ԱՄՆ դոլար)։
Հիշեցնենք` նոյեմբերի 10-ին կայացել էր Սաակաշվիլիի՝ նոյեմբերի 7-ի գործով դատական նիստը, որին կրկին նախկին նախագահը ներկա չէր եղել:
Սաակաշվիլին մեղադրվում է 2007 թվականի նոյեմբերի 7-ին ցուցարարներին զանգվածային ցրելու, «Իմեդի» հեռուստաընկերություն ներխուժելու և Բադրի Պատարկացիշվիլիի ունեցվածքի հանցավոր զավթման մեջ։