Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հայրը՝ Նիկոլոզ Սաակաշվիլին, սոցիալական ցանցերում հայտարարություն է տարածել՝ կոչ անելով Միխեիլ Սաակաշվիլիի կողմնակիցներին մասնակցել կիրակի օրը՝ նոյեմբերի 20-ին, ժամը 14.00-ին Թբիլիսիում կայանալիք հանրահավաքին։
«Վրացիներ և ոչ վրացիներ, երկրի զարգացման և բարգավաճման ջատագովներ, եվրոպական կողմնորոշման կողմնակիցներ, հասարակության շարքային անդամներ, բժիշկներ, հատկապես երիտասարդներ… Եղեք միմյանց և Միշայի կողքին, թույլ մի տվեք Վրաստանը վերածել սպանդանոցի երկրի նախագահների համար, Միշային շտապ անհրաժեշտ է տեղափոխել արտերկիր՝ բուժման»,- գրել է Նիկոլոզ Սաակաշվիլին։
Նա պնդում է, որ իր որդին բանտարկված է «ամբողջովին շինծու մեղադրանքներով» և բանտում ծանր հիվանդանալով՝ այժմ պայքարում է կյանքի իրավունքի համար։
Նշվում է, որ 80 անց Նիկոլոզ Սաակաշվիլին վերջերս սրտի կաթված է ստացել, գրում է, որ առողջական վիճակը թույլ չի տալիս ակտիվորեն մասնակցել որդու կյանքը փրկելուն, խնդրում է օգնություն և աջակցություն։