Եվրախորհրդարանում փետրվարի 15-ին քվեարկության կդրվի Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի առողջական վիճակի մասին բանաձևը, տեղեկացնում է Եվրախորհրդարանի կայքը։
Եվրախորհրդարան է ներկայացվել բանաձևի հինգ տեքստ, որոնցից երկուսում Սաակաշվիլիի առողջական վիճակի վատթարացման մեջ մեղադրվում է իշխող ուժի հիմնադիր, նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին։ Հիշյալ բանաձևերը հեղինակել են Եվրոպական ժողովրդական կուսակցությունը և Եվրոպական պահպանողականների և ռեֆորմիստների քաղաքական խումբը։
«Բանաձևերում ընդգծում է Բիձինա Իվանիշվիլիի հիմնարար դերը Միխեիլ Սաակաշվիլիի կալանավորման գործում և կրկին կոչ է անում Եվրախորհրդարանին և ժողովրդավարական գործընկերներին դիտարկել Իվանիշվիլիի դեմ անհատական պատժամիջոցներ սահմանելու հարցը՝ կապված Վրաստանում քաղաքական իրավիճակի վատթարացման մեջ ունեցած դերակատարության հետ», — ասված է Եվրոպական ժողովրդական կուսակցության բանաձևի տեքստում։