
Հարցված բնակչության 58 տոկոսը կարծում է, որ Վրաստանի ներկայիս նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին պետք է ներում շնորհի երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլիին։
Այս մասին տեղեկանում ենք «Ֆորմուլա» հեռուստաընկերության պատվերով՝ Edison Research միջազգային հետազոտական ընկերության հասարակական կարծիքի հարցման արդյունքներից:
Ըստ հարցման արդյունքների՝ հարցվածների 42 տոկոսը կարծում է, որ Զուրաբիշվիլին չպետք է ներում շնորհի Սաակաշվիլիին։
Հեռուստաընկերության տեղեկություններով, հետազոտության շրջանակում պատահական ընտրությամբ դեմ առ դեմ հարցման մեթոդով հարցազրույց է անցկացրել Վրաստանում բնակվող 18 տարեկան և բարձր ընտրական իրավունք ունեցող 1 500 անձ։
Սխալի միջին սահմանը +/- 3 տոկոս է, 95 տոկոս վստահության մակարդակի համար: Հարցումներն իրականացվել են 2023 թվականի սեպտեմբերի 7-ից սեպտեմբերի 24-ն ընկած ժամանակահատվածում։