
Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլիի գործով կներգրավվեն ամերիկացի դատաբժշկական փորձագետներ։ Փոխանցում է Netgazet-ին՝ հղվելով Սաակաշվիլիի փաստաբաններից Շալվա Խաճապուրիձեին։
Խաճապուրիձեն նշել է, որ խոսքը դատաբժշկական և հոգեբուժական փորձաքննության մասին է, որը վարելու են ԱՄՆ-ից հրավիրված փորձագետները։
Խաճապուրիձեի խոսքով, առաջիկա մի քանի օրերին Վրաստան կժամանեն փորձագետներ ԱՄՆ-ից և կաշխատեն երկու ուղղությամբ. նրանք, մասնավորապես, կգնահատեն Սաակաշվիլիի առողջական վիճակը և իրավական գնահատական կպատրաստեն։
Փաստաբանը նշել է, որ ինքն է ղեկավարելու փորձագետների նշված խումբը։