Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի կողմից Վրաստանի պետական սահմանի անօրինական հատման գործով հետաքննության շրջանակներում ձերբակալվել և նախնական կալանքի տակ է գտնվում երեք անձ՝ հայր և որդի Զուրաբ և Շալվա Ծոծորիաները և Էլգուջա Ցոմաիան:
Վրաստանի դատախազությունը նշում է, որ գիտի, թե ինչ պայմաններում է նախկին նախագահը հատել է Վրաստանի սահմանը և չի բացառում, որ ապացույցներ հավաքելուց հետո ձերբակալվածներին մեղադրանք կառաջադրվի Քրեական օրենսգրքի 344 հոդվածով, որը նախատեսում է միգրանտների անօրինական տեղափոխում։ Ծոծորիաներին և Էլգուջա Ցոմայային դատախազությունը մեղադրանք է առաջադրել Քրեական օրենսգրքի 375 -րդ հոդվածի երկրորդ մասով, որը նախատեսում է ծանր հանցագործության կոծկում և նախատեսում է 1 — 4 տարվա ազատազրկում: