
Վրաստանում Լեհաստանի դեսպանի պաշտոնակատար Մարիուշ Պիետր Ժակը հրավիրվել է արտաքին գործերի նախախարարություն (ԱԳՆ): Լեհական կողմի ներկայացուցիչը կանչվել է ԱԳՆ՝ «Վիվամեդ» կլինիկայում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ պաշտոնական պարզաբանումներ տալու նպատակով:
Ինքը՝ Լեհաստանի դեսպան Մարիուշ Մաշկևիչը, ԱԳՆ չի ժամանել, քանի որ, ըստ պաշտոնական տեղեկատվության՝ ներկայումս գտնվում է Լեհաստանում։
Հիշեցնենք, որ Վրաստանի հատուկ քրեակատարողական ծառայության (ՀՔԾ) հաղորդագրության համաձայն, լեհ բժիշկը փորձել է գաղտնի՝ կոշիկի մեջ թաքցնելով, հիվանդանոցից հանել Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիից վերցված նմուշները: ՀՔԾ-ն հրապարակել է նաև համապատասխան տեսագրությունները։