Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին բաց նամակ է գրել գործող նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին՝ կոչ անելով վերացնել 2013 թվականին և դրանից հետո Պետական պաշտպանության հատուկ ծառայության կողմից կատարված ծախսերի գաղտնիության գրիֆը։ Այս մասին Սաակաշվիլին նամակը տարածել է իր ֆեյսբուքյան էջում։
«Տիկին Սալոմե, ես առաջին անգամ եմ գրում Ձեզ և սա ներում շնորհելու խնդրանք չէ։ Ես դրա կարիքը չունեմ, քանի որ օրենքը չեմ խախտել, և բոլոր մեղադրանքներն ու դատավճիռները շինծու են և ամբողջովին անհիմն։ Իմ անմեղությունը վաղ թե ուշ կհաստատի Ստրասբուրգի Մարդու իրավունքների դատարանը»,- գրել է Սաակաշվիլին։
Երրորդ նախագահի խոսքով՝ ինքը դիմում է Զուրաբիշվիլիին՝ «ոչ թե խոսքով, այլ գործով փրկելու գեներալ Թեմուր Ջանաշիային միանգամայն անարդարացի բանտարկությունից»։
«Ես հույս ունեմ Ձեր արդարության զգացման և քաղաքակիրթ մոտեցման վրա»,- գրել է Սաակաշվիլին։