Վրաստանի հանրային պաշտպանի կողմից ստեղծված բժիշկների խմբի անդամ, նյարդաբան Թենգիզ Ծուլաձեն հայտնել է, որ Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլիի առողջական վիճակը գնալով վատթարանում է։
Ծուլաձեն Սաակաշվիլիին «Վիվամեդ» կլինիկայում այցելելուց հետո ասել է, որ վատթարացումը դրսևորվում է քաշի նվազմամբ և բազմաթիվ այլ ձևերով։
«Մանրամասների մասին չեմ կարող խոսել։ Կարելի է ասել, որ իրավիճակն աստիճանաբար ավելի է սրվում», — ասել է Ծուլաձեն։
Հանրային պաշտպանի ժամանակավոր պաշտոնակատար Գիորգի Բուրջանաձեի խոսքով, հանրային պաշտպանի գրասենյակը պատրաստվում է «Վիվամեդ» կլինիկայից և քրեակատորղական հիմնարկից պահանջել և ուսումնասիրել Սաակաշվիլիի բժշկական փաստաթղթերը։
«Բուժանձնակազմի ներկայացուցչի դիտարկմամբ՝ նրա առողջական վիճակը թուլացել է, կա քաշի նվազում», — ասել է Բուրջանաձեն։
Ի դեպ, 2023 թվականի փետրվարի 6-ին Թբիլիսիի քաղաքային դատարանը մերժել է Սաակաշվիլիին ազատելու կամ պատիժը հետագձելու վերաբերյալ փաստաբանների միջնորդությունը: Դատարանի որոշումից հետո Սաակաշվիլիի հիմնադրած «Միացյալ ազգային շարժումը» անժակետ բողոքի ցույցերի մեկնարկ է տվել: