
«Հայրենասերների» դաշինքի առաջնորդ Իրմա Ինաշվիլին խորհրդարանին է ներկայացրել Սաակաշվիլի-Բոկերիա կառավարման ռեժիմը հանցավոր ճանաչելու մասին մի բանաձև։
Բանաձևը, որ Ինաշվիլիի խոսքով 400 հազար մարդ է ստորագրել, ասում է, որ Միխեիլ Սաակաշվիլիի և Գիգա Բոկերիայի իշխանության ժամանակաշրջանում երկրում հաստատվել է հանցավոր և ավտորիտար ռեժիմ, որն ընտրությունների ճանապարհով յուրացրել է խորհրդարանական և գործադիր իշխանությունները:
Բանաձևը անհրաժեշտ է համարում իրավական ու քաղաքական գնահատական տալ Սաակաշվիլի-Բոկերիա կառավարմանը՝ «Միացյալ ազգային շարժում» կուսակցության իշխանության տարիները Վրաստանում հայտարարելով որպես Սաակաշվիլի-Բոկերիա հանցավոր ռեժիմի տարիներ: