Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին լրագրողի հարցին՝ նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին ներում շնորհելու մասին, պատասխանել է «այս հարցին պատասխան կտրվի, երբ անհրաժեշտ լինի»:
Այս մասին նախագահը հայտարերել է Օրբելիանիի պալատում կայացած ճեպազրույցում։
Սալոմե Զուրաբիշվիլիի ճեպազրույցի հետ միաժամանակ ակցիա է տեղի ունենում նախագահի աշխատակազմում։ Ցույցի մասնակիցները Սալոմե Զուրաբիշվիլիին կոչ են անում ներում չտալ Վրաստանի երրորդ նախագահին։
Հիշեցնենք, Զուրաբիշվիլին արտակարգ ճեպազրույցի ժամանակ հայտարարել էր, որ երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին ներում չի շնորհի։