
«Սա «Վրացական երազանքի» պառակտման գործընթաց չէ»,- այսպես է անդրադարձել խորհրդարանի մեծամասնության անդամ Մամուկա Մդինարաձեն՝ Թբիլիսիի սակրեբուլոյի անդամներ Վատո Շաքարիշվիլիի և Ջաբա Ջիշկարիանիի հեռացմանը: Մդինարաձեն հայտարարել է, որ գործընթացը կավարտվի ընդամենը մի քանի մարդու հեռանալով:
«Սա նույն գործընթացն է, ինչ եղավ խորհրդարանում ու կսահմանափակվի միայն մի քանի մարդու հեռանալով: Ֆեյսբուքյան բազմաթիվ գրառումներ տեսանք Շաքարիշվիլիի ձեռամբ և արդեն վաղուց էր պարզ, որ այս մարդը չէր կարող լինել «Վրացական երազանքի» անդամ»,- հայտարարել է Մդինարաձեն: