Վրաստանյան «Գիրչի» ուլտրալիբերալ կուսակցությունը Սահմանադրական դատարան է դիմելու՝ արտակարգ դրության որոշ սահմանափակումները չեղարկելու պահանջով: Այս մասին հայտնել են կուսակցության մամուլի ծառայությունից: Մասնավորապես՝ կուսակցությունն ուզում է հասնել հետևյալ կետերի չեղարկմանը.
- Մառնեուլիում ու Բոլնիսիում խիստ կարանտինի պատճառով տեղաշարժի սահմանափակում
- Հանրային վայրերում 3-ից ավելի մարդու ներկայության արգելք
- Մեկ մեքենայում առավելագույնը 3 անձի ներկայություն
- Մեքենայում միայն հետևի նստատեղին նստելու իրավունք
- Գիշերային ժամերին տնից դուրս գալու արգելք
«Գիրչին» գտնում է, որ այս դրույթները չեն նպաստում վիրուսի կանխարգելմանը, այլ սահմանափակում են ազատ տեղաշարժի հետ կապված անձի սահմանադրական իրավունքը, նաև անձի ազատ զարգացման իրավունքը: Մասնավորապես՝ կուսակիցները թատրոն են որակում նույն մեքենայում առաջին նստատեղին նստելու արգելը, երբ երկու ուղևոր իրավունք ունի կողք կողքի նստել հետևի նստատեղին:
Չհիմնավորված են համարում նաև 3 հոգուց ավելի մարդու հավաքվելու արգելքը, այս դեպքում նրանց հավաքը տանն առավել վտանգավոր է, քանի որ փակ տարածություն է: