
«15-ամյա երեխայի մահը ևս մեկ մեծ ողբերգություն է մեր հանրության համար: Ես կիսում եմ անչափահասի ընտանիքի և ընկերների տխրությունը: Թող Աստված ձեզ համբերություն տա այս դժվար րոպեներին», — նման գրառում է արել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ֆեյսբուքյան իր էջում:
Զուրաբիշվիլին այս գրառումն արել է, երբ Իաշվիլիի անվան հիվանդանոցում ժամեր առաջ մահացավ ինքնասպանության փորձ կատարած 15-ամյա Լուկա Սիրաձեն:
«Մենք շատ բան ունենք փոփոխելու և անելու՝ նման ողբերգություններից խուսափելու համար», — գրել է նախագահը:
Նշենք, որ երեխայի մահվան մեջ նրա ընտանիքի անդամները մեղադրում են գործը վարող իրավապահներին, իսկ այս պահին հիվանդանոցի մոտ հավաքված ակտիվիստները պահանջում են ոստիկանական համակարգի բարեփոխում: