Սա հարձակում է լեգիտիմ նախագահի վրա. Գվարամիա

Վրաստանյան ընդդիմադիր «Կոալիցիա փոփոխությունների համար» քաղաքական միավորման առաջնորդներից Նիկա Գվարամիան արձագանքել է օդանավակայանում 5-րդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի վրա ձվեր նետելու միջադեպին։

«Թբիլիսիի օդանավակայանում Սալոմե Զուրաբիշվիլիի վրա հարձակումը հարձակում է լեգիտիմ գործող նախագահի վրա: Սա հենց այն է, ինչ ապագա կառավարությունը պետք է հաշվի առնի, երբ սկսի հետաքննել այս հանցագործությունը», — Facebook-ում գրել է Գվարամիան։

Փետրվարի 18-ին Թբիլիսիի միջազգային օդանավակայանում Գերմանիայից վերադարձած Զուրաբիշվիլիի վրա ձվեր են նետել։

Ավելի ուշ միջադեպի կադրերը հրապարակել է POSTV կառավարամետ քարոզչական հեռուստաալիքի աշխատակից Նաթիա Բերիձեն:

Գախարիան անդրադարձել է Սալոմե Զուրաբիշվիլիի վրա ձվեր նետելու դեպքին