Վրաստանի իշխանությունները մշտապես փորձել են մեդիատորի դեր խաղալ և տարածաշրջանում խաղաղարարի դեր ստանձնել։
Այս մասին ասել է Վրաստանի արտգործնախարար Դավիթ Զալկալիանին` մեկնաբանելով Վրաստանի միջնորդությամբ ազգությամբ հայ 15 գերիների ազատ արձակման հարցը։ Գերիների ազատման հարցը վրաստանյան կողմի մասնակցությամբ քննարկվել է 2-3 ամիս, Հայաստանը ևս կարևոր փաստաթղթեր է (Աղդամի շրջանի ականապատված վայրերի քարտեզ) փոխանցել Վրաստանի վարչապետի միջոցով։ Նշվում է, որ Իրակլի Ղարիբաշվիլին անմիջական կապի մեջ է եղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ։ Զալկալիանիի խոսքով` ջանքեր գործադրվել են նաև մինչ այդ, սակայն արդյունք չկար։ Ըստ նրա` սա աննախադեպ երևույթ է, Վրաստանի հաղթանակը։ Արտաքին գերատեսչության ղեկավարն ասում է` հսկայական ջանքեր է պետք գործադրել, որպեսզի Վրաստանի թեմատիկան մշտապես լինի միջազգային հանրության օրակարգում, ու այդ նպատակով երկիրն օգտագործում է տարբեր մեթոդներ եւ տակտիկական ուղիներ` ցույց տալու համար երկրի նշանակությունը` որպես տարածաշրջանում խոշոր դերակատար։
Այս թեմայով`
Վրաստանն օգտագործեց աշխարհաքաղաքական դիրքը. Վրաց պատգամավորը` հայ գերիների ազատման մասին