Վրաստանի խորհրդարանի մոտ ընթացող հանրահավաքի կազմակերպիչներից, «Մծվանեեբի» («Կանաչներ») կազմակերպության ղեկավար Թամար Ջակղելիի խոսքով, իրենք չեն վստահում կառավարությանը, «զգուշավոր լավատես են»։
Ըստ Ջակղելիի՝ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության» օրենքի նախագծի տապալումից հետո հիմնական պահանջը լինելու է Եվրամիության կողմից սահմանված 12 հանձնարարականների կատարումը։
«Այս ակցիաները չունեն մեկ կազմակերպիչ, այստեղ միավորված են տարբեր խմբեր։ Մեզ համար ամենացավոտ կետը Վրաստանին դեպի Ռուսաստան տանող ճանապարհի վրա դնելն է, իսկ հիմնական ցանկությունը՝ Եվրամիությանն անդամակցելն ու թեկնածուի կարգավիճակ ստանալն է։
Երկարաժամկետ ծրագիր ունենք՝ պահանջելու և աշխատելու 12 կետերի կատարման ուղղությամբ։ Սա երկարաժամկետ պայքար է, մենք պարբերաբար հավաքվելու ենք հանրահավաքների տեսքով…»,- ասել է Ջակղելին:
Հիշեցնենք՝ րոպեներ առաջ Վրաստանի խորհրդարանը տապալեց «օտարերկրյա գործակալների» վիճահարույց օրինագիծը։ Օրենքի նախագծի տապալման մասին լուրը լսելով տեղում հավաքված ցուցարարները վանկարկում են՝ «Վրաստանը հաղթեց»:
Վրաստանի խորհրդարանը տապալեց «օտարերկրյա գործակալների» օրինագիծը