Վրաստանի Ռուսթավի քաղաքի «Ստամբուլի» շուկայի տարածքում հրազենային կրակոցներ են հնչել, որի հետևանքով չորս մարդ է մահացել:
Վրաստանի ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) տվյալներով, ձերբակալվել է 1988 թվականին ծնված անձը:
ՆԳՆ-ի տվյալներով, կրակոցների հետևանքով մահացածների թվում է նաև ձերբակալվածի հորեղբայրներից մեկը, ով ևս շուկայում էր աշխատում: Մեկ մարդ՝ մեղադրյալի հորեղբոր որդին, վիրավորվել է։ Վիրավորին տեղափոխել են հիվանդանոց, որտեղ համապատասխան բուժօգնություն է ցուցաբերվում։
Info Rustavi-ի փոխանցմամբ՝ դեպքի վայր ժամանած իրավապահները հայտնաբերել են հանցագործության գործիք հրազենը: