Ռուսթավի քաղաքում բնական գազից թունավորվել են մայրն ու երեխան: Մինչև 40 տարեկան կնոջ և նրա անչափահաս երեխայի թունավորման պատճառը հավանաբար սենյակում ջրատաքացուցիչից հավաքված ածխաթթու գազն է եղել:
Նախնական տեղեկատվությամբ, կնոջը անգիտակից վիճակում գտել են լոգարանում, իսկ երեխան գիտակից վիճակում է եղել: Շտապ օգնության բրիգադը մորը և երեխային անմիջապես տեղափոխել է հիվանդանոց։