
Ռուսթավի քաղաքի 19-րդ միկրոշրջանում բնակիչները ճանապարհ են փակել: Նրանք պահանջում են Ռուսթավի-Թբիլիսի տրանսպորտի հարցը լուծել:
Տեղացիների պնդմամբ, այս ուղղությամբ տրանսպորտ չկա, քանի որ տեղի կազմակերպությունն արգելել է սպիտակ միկրոավտոբուսների երթևեկությունը, իսկ դեղին երթուղային տաքսիների քանակը չի բավարարում: