
Ռուսթավի քաղաքում աուտիզմ ունեցող երեխաների համար վերականգնողական կենտրոն է բացվել։ Այս մասին հայտնում է Ռուսթավիի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։ Վերականգնողական կենտրոնի կառուցմանն աջակցել է ԱՄՆ-ը։
Կենտրոնը նախատեսված է 150 շահառուի համար։ Այն ստեղծվել է Ռուսթավիի հաշմանդամություն ունեցող անձանց վերականգնողական «Քեսանե» մունիցիպալ կենտրոնի հիման վրա։ Ծրագրի արժեքը կազմել է մոտավորապես 780 հազար դոլար։
«Այս կենտրոնը կենսական նշանակություն ունի այն երեխաների համար, ովքեր այսօր կստանան իրենց անհրաժեշտ ծառայություններն այս հաստատությունում: Սա լիովին հագեցած, գունեղ կենտրոն է, և ես կարծում եմ, որ Ռուսթավին օրինակ կհանդիսանա նաև այլ քաղաքների համար»,- բացման արարողության ժամանակ ասել է Վրաստանում ԱՄՆ դեսպան Քելի Դեգնանը։