
Ռուսթավի քաղաքում պեղումների արդյունքում գտնվել են մոտ 500 գերմանացի գերիների դիակներ: Պեղումները սկսվել էին 2017 թվականի նոյեմբեր ամսից: Այս մասին հաղորդում է Ազատություն ռադիոկայանի վրացական ծառայությունը:
Օգոստոսի 1-ին դադարեցվել էր գերիների գերեզմանների որոնումը, իսկ սեպտեմբերի 6-ին կրկին վերսկսվել: Ռուսթավիի պատմության թանգարանի աշխատակիցները ևս մասնակցել են «Գերմանացի գերիների գերեզմանների խնամքի ժողովրդական միության» նախաձեռնությանը:
Գերմանացի փորձագետ Սլուտց Մյուլլերը հայտարարել է, որ ամփոփված գերիների որոնումը կշարունակվի մինչև տարեվերջ:
«Դիակներից ոչ մեկի վրա բռնության հետքեր չեն գտնվել, հավանաբար, գերիները մահացել են սովից կամ էլ հիվանդությունից», — ասել է Մյուլլերը:
Ռուսթավիի պատմության թանգարանից էլ հայտնում են, որ վերականգնված զեկույցների համաձայն, Ռուսթավիի ճամբարներում մոտ 4000 գերմանացիներ են եղել, ովքեր մասնակցել են քաղաքում իրականացվող շինարարական աշխատանքներին։