
Ռուսթավիի քաղաքային խորհրդի (Սակրեբուլո) աշխատակցի մոտ կորոնավիրուս է հաստատվել:
Դրական է ցույց տվել նաև վերջինիս հոր համար անցկացված թեստը: Տեղեկությունը հաստատել են Ռուսթավի քաղաքի հանրային առողջության և անվտանգ միջավայրի ապահովման կենտրոնից:
Այս պահին Ռուսթավիի սակրեբուլոյի անդամների մի մասն՝ այդ թվում պատգամավորներ, գտնվում են ինքնամեկուսացման պայմաններում:
Շենքում ախտահանիչ աշխատանքներ են տարվել, այն այս պահին փակ է: