
Ռուսթավիի քաղաքապետարանը նոր ավտոբուսներ է գնում՝ մայրաքաղաք ուղևորներին տեղափոխելու համար։ Քաղաքապետ Նինո Լացաբիձեն ճեպազրույցում ասել է, որ երթուղիները կընտրվեն Թբիլիսիի քաղաքապետարանի հետ միասին։
«Այսօր կհայտարարվի ավտոբուսների գնման մրցույթ»,- ասել է Ռուսթավիի քաղաքապետը։
Քաղաքը նախատեսում է ձեռք բերել հաշմանդամների համար հարմարեցված 70 նոր ավտոբուս։ Յուրաքանչյուր ավտոբուս կկարողանա տեղափոխել 28 ուղևոր։ Այս միջքաղաքային գծերով աշխատող ավտոբուսները կկարողանան շարժվել մայրաքաղաքի BUS line-երով։
Ռուսթավիի քաղաքապետի խոսքով, Ռուսթավիից օրական 30 հազար մարդ է ուղևորվում Թբիլիսի։ Նրանցից շատերն օգտվում են հասարակական տրանսպորտից։