Ռուսթավիի ընտրատեղամասում հսկման տեսախցիկ է նկատվել

Անվտանգության տեսախցիկ է նկատվել Ռուսթավիի շրջանի 20-րդ ընտրատեղամասում:

«Ազատ ժողովրդավարական ինստիտուտ»-ի տեղական դիտորդ Նուկրի Ռամիշվիլիի բողոքի հիման վրա՝ ընտրատեղամասում հայտնաբերվել է չփաթեթավորված տեսախցիկ։ 

Դիտորդն «Ազատություն» ռադիոկայանին հայտնել է, որ տեսախցիկն այնպիսի բարձրության վրա է տեղադրվել պատին, որով հնարավոր է եղել նկարահանել ամբողջ ընտրատեղամասն ու քվեարկության ընթացակարգը: Սակայն, արդյո՞ք դա կարտացոլի ընտրողների կարծիքը, դիտորդին հայտնի չէ։

Ըստ բողոքի՝ տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը հրաժարվել է ծածկել  տեսախցիկը, բայց ավելի ուշ՝ համապատասխան բողոքը գրավոր ներկայացնելուց հետո, ընտրատարածքային հանձնաժողովը միջամտել է գործին և փաթեթավորել տեսախցիկը:

Դիտորդի խոսքով՝ չծածկված արկղը եղել է 20-րդ տեղամասում` առավոտյան 8-ից մինչև առավոտյան 10:30-ը՝ 2,5 ժամ:

Հայտնի չէ` արդյո՞ք տեսախցիկը միացված է եղել և նկարահանել է ընտրությունների ընթացքը:

Հեղինակ՝ Լուսինե Նուրջանյան