Ռուսթավի-Թբիլիսի ուղղությամբ միջքաղաքային ուղևորների տեղափոխում իրականացնող ավտոբուս է հատկացվել։
Ռուսթավիի քաղաքապետ Նինո Լացաբիձեի խոսքով՝ այս որոշումը կայացվել է միկրոավտոբուսների ուղեվարձի գների բարձրացումից հետո՝ ֆորսմաժորային պայմաններում։
Քաղաքապետը Imedi-ին տված հարցազրույցում ասել է, որ ավտոբուսները Ռուսթավիից Իսանի են շարժվում 20 րոպե ընդմիջումներով։
Նշենք՝ երեկ պարզ դարձավ, որ Թբիլիսի-Ռուսթավի ուղղությամբ միկրոավտոբուսներով միջքաղքային ուղևորներ տեղափոխող Inter Trans ընկերությունը ուղեվարձը թանկացրել է։
Լացաբիձեն նշել է, որ գնի բարձրացումն ընկերության կողմից կամայական է եղել.
«Ընկերությունը պարտավոր էր մեկ ամիս առաջ մեզ հետ խորհրդակցել գնի հնարավոր փոփոխման հարցով, այդ պարտավորությունը խախտվել է։ Ընկերությունն արդեն տուգանվել է, երեկ հանդիպում եմ ունեցել նրանց հետ։ Մենք շարունակելու ենք հանդիպումները՝ համաձայնության հասնելու համար»։
Քաղաքապետը նաև ընդգծել է, որ այս պահին խնդրի լուծման իրենց տարբերակը՝ բնակչության և հատկապես ուսանողների խնդրանքով, այլընտրանքային տրանսպորտն էր։
Նշենք նաև, որ նախկինում Թբիլիսիից Ռուսթավի ուղեվարձն արժեր 1 լարի 80 թեթրի, իսկ հիմա տարբեր երթուղիների արժեքը կազմում է 2 լարի 50 թեթրի կամ 2 լարի 80 թեթրի։
Կարդացեք նաև՝