
Թբիլիսիից մոտ 35 կմ հեռավորության վրա՝ Վրաստանի ազոտական պարարտանյութերի խոշորագույն արտադրող «Ռուսթավի ազոտ» ձեռնարկության տարածքում հրդեհ է:
Վրաստանի արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունից հայտնել են, որ ձեռնարկության բակում այրվել են օգտագործված պոլիէթիլենային տոպրակներ։
«Տեղում մոբիլիզացվել են համապատասխան ուժեր, ակտիվ աշխատանքներ են տարվում հրդեհը մարելու ուղղությամբ», — հայտնել են արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունից:
Նախնական տվյալներով՝ միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել։