
«Ռուսթավի 2» հեռուստաընկերության նախագծերից մեկի աշխատակիցը նախօրեին հեռացել է աշխատանքից՝ ի նշան բողոքի:
Վերջինս պարզաբանել է, որ նման որոշում է կայացրել հաղորդավար Գիորգի Գաբունիայի և դրան հետևած հեռուստաընկերության տնօրինության հայտարարություններից հետո:
Նա ներկա է գտնվել Ռուսթավի 2-ի դիմաց կազմակերպված բողոքի ակցիային, որը սկսվել ու ավարտվել է գիշերը:
Լրատվամիջոցները գրում են, որ այդ քայլին է պատրաստվում դիմել ևս մի քանի աշխատակից։