
«Ռուսթավի 2» հեռուստաընկերությունը նորացված եթերով և «Կուրիերի» լրատվականով հեռարձակումը կսկսի սեպտեմբերի 23-ին:
Այս մասին հայտարարել է հեռուստաընկերության գլխավոր տնօրեն Պաատա Սալիան:
Ինչպես հայտնել է Սալիան, նույն օրը եթեր կգնան առավոտյան հաղորդումները: Թե ովքեր կլինեն նոր հաղորդավարները, գլխավոր տնօրենը չի մանրամասնել՝ հայտարարելով, որ հեռուստադիտողները եթերում կտեսնեն նրանց:
«Ռուսթավի 2» հեռուստաընկերության շուրջ ստեղծված նորությունների մասին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ: